Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

«Եթե դուք բանակցությունների սեղանին եք, բայց ձեզ խոսք չեն տալիս, ուրեմն դուք օրվա ճաշացանկի մեջ եք». Վարուժան Գեղամյան

«Եթե դուք բանակցությունների սեղանին եք, բայց ձեզ խոսք չեն տալիս, ուրեմն դուք օրվա ճաշացանկի մեջ եք». Վարուժան Գեղամյան
09.08.2022 | 07:19

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները բանակցում են ու փաստացի որոշում Հարավային Կովկասի առաջիկա ամիսների ճակատագիրը։
Սա նորմալ և օրինաչափ է. երկու խոշոր տերություններ, որոնց համար Հարավային Կովկասը կարևոր ազդեցության գոտի է, անդադար պայքարում են իրենց դիրքերը բարելավելու համար։ Սա վերջին 300 տարիներին մշտապես առկա երևույթ է։


Սակայն 1988-ից մենք կարողացել էինք այնպես անել, որ այդ և ցանկացած այլ գերտերությունների քննարկումների ժամանակ հաշվի առնվեր ևս մեկ գործոն՝ հայկականը, շնորհիվ երկու պատերազմներում տարած հաղթանակի, հայկական բանակի ու կուռ պետական համակարգի։ Սակայն եղավ 2018-ը, որից հետո 2020-ը և այսօր կապիտուլյանտների ձեռքով գրեթե գոյություն չունեցող բանակը ու անհեռնկար քաղաքականությունը, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը։ Իսկ առանց կանոնավոր բանակ ու անվտանգության համակարգի՝ չկա ինքնիշխանություն։ Չկա, չի լինում, չի եղել ու չի լինելու։ Չես կարող Մերձավոր Արևելքում ունենալ պետություն, բայց չունենաս բանակ։ Չկա բնության մեջ նման բան։


Հիմա Թուրքիան ու Ռուսաստանը քննարկում են Հայաստանի ճակատագիրը՝ առանց մեր կարծիքն ու մեզ հաշվի առնելու։ Ու դրանում առաջին հերթին ու գլխավորապես մեղավոր է Հայաստանի դեֆակտո իշխանությունը։ Արցախը հանձնելու պատրաստը կհանձնի նաև այլ հայկական հող՝ անկախ նրանից, թե որքան դաշնակից կամ շահակից ունես, ու քանի գեղեցիկ միջազգային փաստաթուղթ կա։ Սա նորից հիշեցնում է հայտնի դիվանագիտական ասույթը. «Եթե դուք բանակցությունների սեղանին եք, բայց ձեզ խոսք չեն տալիս, ուրեմն դուք օրվա ճաշացանկի (մենյուի) մեջ եք»։
Քանի դեռ հայկական ազգային վերնախավը իր վրա չի վերցրել պատասխանատվություն հեռացնելու հակահայկական իշխանությանը և նորից վերականգնելու հայկական գործոնը, մեզ քննարկելու են ու մեր հաշվին որոշումներ կայացնելու։


Ցավոք, առաջիկա օրերին կլինի հերթական այդպիսի որոշումը՝ հայկական Բերձորի ու Աղավնոյի հանձնումը թշնամուն։
Որովհետև մենք այլևս գործոն չենք։
Կամ էլ՝ դեռ գործոն չենք:

Դիտվել է՝ 20041

Մեկնաբանություններ